‘Հենրիխ Մխիթարյան. «19 տարեկանում մոտ էի «Կիևոյի» հետ պայմանագիր կնքելուն»’

1401

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ 19 տարեկանում Իտալիայի առաջնությունում հանդես գալու հնարավորություն է ունեցել:

-Երբ 19 տարեկան էի, շատ մոտ էի «Կիևոյի» հետ պայմանագիր կնքելուն, բայց ինձ խորհուրդ տվեցին նման քայլի չդիմել: Միանշանակ, հենց դա էր ճակատագիրը, Մխիթարյանի խոսքը մեջբերված է «Telegraf.ua»-ից:

Հայ ֆուտբոլիստը նաև նշել է, որ «Շախտյորում» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի շնորհիվ սկսել է իտալերեն սովորել:

-«Շախտյորում» ինձ շատ է օգնել Միրչա Լուչեսկուն: Բացի այդ, ես հանգիստ շփվում էի թիմի բրազիլացի ֆուտբոլիստների հետ, քանի որ 13 տարեկանում Սան-Պաուլուում լինելու ընթացքում սովորել էի լեզուն: Լուչեսկուի շնորհիվ սկսեցի իտալերեն սովորել, բայց չեմ կարող ասել, որ այժմ լավ եմ տիրապետում լեզվին: Այս պահին կարող եմ ազատ շփվել հայերենով, ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով և գերմաներենով,-ասել է Մխիթարյանը:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. ««Լեսթերից» հետ մնալն ամոթալի չէ»’
Հաջորդ հոդվածը‘Ռանյերի. Հիմա թող մյուս ակումբներն ինչ-որ բաներ մտածեն’