‘Ռաֆայել Թեյմուրազյան. Սրանց հետ պայքարը մեր վերջին կռիվն է ‘

2452

Հայաստանի արտաքին պարտքը պետական բյուջեի եռապատիկն է: Հայաստանն այսօր արդեն 8 անգամ ավելի շատ պարտք է արել, քան պատերազմի տարիներին:
— Անգամ պաշտոնական տվյալներով՝ միայն վերջին 6 տարիներին Հայաստանից հեռացել է երկու Արցախ:
— 6 տարում խաղաղ պայմաններում բանակում սպանվել է 200-ից ավելի զինվոր:
— 1998-ից հետո ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած և նրանց հետ անմիջական առնչություն ունեցող անձանց ընդհանուր անձնական հարստությունը գերազանցում է Հայաստանի ողջ տարեկան բյուջեի քառապատիկը և Արցախի բյուջեի՝ քառասնապատիկը…

Մենք պատերազմի մեջ ենք պատմության մեջ մեր ժողովրդին պատուհասած ամենահետամնաց ու վտանգավոր ռեժիմներից մեկի հետ: Պատերազմների ժամանակ երբեմն նահանջի կարիք է լինում՝ գրոհ նախապատրաստելու համար: Մենք մոտեցել ենք եզրագծին: Սրանց հետ պայքարը մեր վերջին կռիվն է: Նահանջի տեղ չի մնացել: Մեր նահանջը Հայաստանի նահանջն է, մեր պարտությունը՝ Հայաստանի վերջը:

Հայաստանում այսօր գոյություն ունեցող ռեժիմը, օգտագործելով հոգեբանական, ֆինանսական, քրեական, տեղեկատվական և այլ միջոցներ՝ փորձում է ծվատել իր գոյությանը սպառնացող ցանկացած նշմարելի հանրային կոնսոլիդացիա, խլացնել քաղաքական խոսքը, ինչպես Խորհրդային միությունն իր գոյության ողջ ընթացքում աղմուկով խլացնում էր «Ազատություն» ռ/կ-ի և «Ամերիկայի ձայնի» հաղորդումները: 

Բայց անհատական մակարդակում մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր անձնական ընտրությունը: Ուրեմն՝ չլինենք այդ աղմուկը: Մարտի 1-ին, 15:00, Ազատության հրապարակ:

Ռաֆայել Թեյմուրազյանի Ֆեյսբուքյան էջից  

Նախորդ հոդվածը‘Կլիչկոն եւ Տիմոշենկոն կառաջադրվեն նախագահական ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘Պատմաբան. Գառնիի տաճարի մոտ սրճարանի կառուցման աշխատանքներն անօրինական են’