‘ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ’

2116

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն անհանսգտացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրացմամբ, որը մարդկային կորուստների պատճառ է դարձել: Այս կապակցությամբ նախարարության տեղեկատվության վարչության փոխտնօրեն Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեր խորը մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ, որի հետևանքով կան մարդկային զոհեր: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին:

Վերջին օրերի իրադարձությունները որակում ենք որպես հրադադարի համաձայնությունների և քաղաքական եղանակով հակամարտության լուծման հայտարարված մտադրությունների լուրջ խախտում:

Ելնում ենք նրանից, որ հետագա սրացումը անթույլատրելի է: Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն, հրաժարվել ուժի կիրառումից և անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար»:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ն նույնպես մտահոգություն էր հայտնել զորքերի շփման գծում լարվածության մեծացմամբ:

Նախորդ հոդվածը‘Իրանցի արվեստագետները պաղեստինցի երեխաների համար արյուն են հանձնում’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանին մի քանի օր է պետք եղել «հասկանալու» համար, որ զինվորներին պետք է պարգեւատրել ‘