ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Apple սարքերում վիրուս տեղադրելու միջոցով ԱՄՆ հետախուզական ակցիան

257

ԱԴԾ-ն բացահայտել է Apple բջջային սարքերում վիրուս-ծրագիր տեղադրելու միջոցով ԱՄՆ-ի իրականացրած հետախուզական ակցիան։

Այդ մասին ասվում է հատուկ ծառայության կայքում տեղադրված ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանյան հեռուստահաղորդակցության ենթակառույցների անվտանգությունն ապահովելիս անոմալիաներ են նկատվել, որոնք բնորոշ են միայն Apple բջջային հեռախոսներին և պայմանավորված էին միայն վնասակար անհայտ ծրագրային  ապահովման աշխատանքով, որն օգտագործում էր արտադրողի կողմից նախատեսված ծրագրային խոցելիությունը,- ասվում է հաղորդագրության մեջ։- Պարզվել է, որ վարակվել են այդ մակնիշի մի քանի հազար հեռախոսային սարքեր։ Ընդ որում, բացի հայրենական բաժանորդներից՝ բացահայտվել են նաև Ռուսաստանում գրանցված դիվանագիտական ներկայացուցչությունների ու դեսպանատների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և հետխորհրդային տարածքի երկրների, ինչպես նաև սիմ-քարտ օգտագործող բաժանորդների և Իսրայելի, ՍԱՀ-ի և ՉԺՀ-ի արտասահմանյան հեռախոսահամարների վարակվելու փաստեր»,- նշում է ԱԴԾ-ն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում նախաձեռնություն է ներկայացվել ՌԴ-ի դեմ տրիբունալ ստեղծելու վերաբերյալ
Հաջորդ հոդվածըԱԴԾ ղեկավար․ Արևմուտքը Մոլդովային դրդում է մասնակցելու ուկրաինական հակամարտությանը