Չեն մասնակցի «հատուկ ռազմական գործողությանը»

337

Ռուսաստանի գլխավոր շտաբում տեղեկացրել են, որ աշնանային զորակոչի ժամկետային զինծառայողները չեն ուղարկվի Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Զապորոժյան և Խերսոնի մարզերի տարածք, նաև «չեն մասնակցի ռազմական գործողությանը Ուկրաինայում»։

Այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության պետ Եվգենի Բուրդինսկին։

Այս աշնանը ժամկետային զինվորական ծառայության (1 տարի) է ենթակա 120 հազար մարդ՝ 7,5 հազարով պակաս, քան անցյալ տարվա աշնանը, ասել է Բուրդինսկին ՌԴ ՊՆ-ի «Красная звезда» թերթին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ սովորաբար աշնանային զորակոչը սկսվում է հոկտեմբերի 1-ին, բայց այս տարի դրա մեկնարկը տեղափոխվել է նոյեմբերի 1՝ մասնակի մոբիլիզացիայի պատճառով։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՊատժամիջոցներ ՌԴ 14 քաղաքացու և յոթ կազմակերպության դեմ
Հաջորդ հոդվածըՌԴ․ Օդանավակայանում վնասվել են Ка-52 ուղղաթիռները