ՌԴ․ Օդանավակայանում վնասվել են Ка-52 ուղղաթիռները

329

Պսկովի մարզի ռազմական օդանավակայանում պայթյունների հետևանքով վնասվել է Ка-52 երկու ուղղաթիռ, տեղեկացրել է РЕН ТВ-ի աղբյուրը։

Հեռուստաալիքի զրուցակիցը նշել է, որ պայթյունները որոտացել են հոկտեմբերի 30-ի երեկոյան, ուղղաթիռների հրապարակի տարածքում։

Աղբյուրը նշել է, որ ընդամենը երեք պայթյուն է հնչել։ Ըստ նրա ունեցած տվյալների՝ ուղղաթիռները ռուսաստանյան օդանավակայանում են եղել վերանորոգման նպատակով։

Իրավապահ մարմինների աշխատակիցներն սկսել են աշխատանքը դեպքի վայրում։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել պայթյունների պատճառը Պսկովի օդանավակայանում։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըՉեն մասնակցի «հատուկ ռազմական գործողությանը»
Հաջորդ հոդվածըԻշխան Սաղաթելյանը՝ Լևոն Տեր Պետրոսյանի հոգեթոռ