‘ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր փաստաթուղթ կընդունի Ուկրաինայի վերաբերյալ’

796

Չորեքշաբթի ՌԴ Դաշնային խորհուրդը Ուկրաինայի իրադրության վերաբերյալ հայտարարություն կընդունի, РИА Новости-ին հաղորդել են Վերին պալատի մամլո ծառայությունից:

Որոշման նախագծում սենատորները, անհանգստություն արտահայտելով Ուկրաինայի դեպքերի առնչությամբ, նշում են, որ «ընդդիմության հրահրած» զանգվածային անկարգությունները ոչ մի ընդհանուր բան չունեն բողոքի խաղաղ ակցիաների հետ և ուղղված են օրինակարգ իշխանության վարկաբեկմանը և տապալմանը: Նախագծում Դաշնային խորհուրդն իր «տարակուսանքն  ու վրդովմունքն է հայտնում արևմտյան մի շարք քաղաքական գործիչների հայտարարությունների առնչությամբ, ովքեր առանց ձևականությունների միջամտում են Ուկրաինայի ներքին գործերին և միտումնավոր կերպով երկրում անկայունություն են հրահրում»: «Դաշնային խորհուրդը կոչ է անում դադարեցնել դրսի անթաքույց միջամտությունը ինքնիշխան պետության գործերին»,- ասվում է փաստաթղթի նախագծում, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է ԼՂՀ անկախությունը’
Հաջորդ հոդվածը‘Ս. Գայանե վանքը նոր վանահայր ունի’