‘ՌԴ կառավարությունը քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու նպատակով Հայաստանին 270 մլն.դոլարի վարկ տրամադրելու հարցը’

1151

Ռուսաստանը և Հայաստանն օրերս ստորագրել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ միջկառավարական համագործակցության համաձայնագիր:

Ռուսաստանի կառավարությունը քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու նպատակով Հայաստանին 270 մլն.դոլարի վարկ տրամադրելու հարցը, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Աղբյուրը նշում է, որ վարկը կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ վարկային պայմանագրի, հայկական կողմը ՌԴ վարկը պետք է օգտագործի ապրանքների մատակարարման նպատակով, ինչպես նաև ՀԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2016 թվականից մինչև 2026 թվականը երկարաձգելու նպատակով իրականացվող աշխատանքների և աշխատավարձերի վճարմանը, ասել էր ՀՀ էներգետիկայի նախարարը: Հայաստանը վարկը կօգտագործի 2014-2018 թվականներին և պարտավոր է այն մարել 10 տարում, տարեկան 3% տոկոսադրույքով, յուրաքանչյուր կես տարի իրականացնելով հավասար տրանշներով վճարումներ: Վարկի առաջին մարումը կիրականացվի 2019 թվականի հունվարի 15-ին: ՌԴ վարկը կտրմադրվի ռուբլիով: Նշված վարկի բացի Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի նաև 60 մլն.դոլարի դրամաշնորհ:

Հայկական ատոմակայանը միակն է տարածաշրջանում: Այն շահագործման է հանձնվել 1980 թվականին, որից հետո կանգնեցվել է 1989 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո, իսկ երկրորդ ագամ սկսել է գործել 1995 թվականից: Կայանի երկու էներգաբլոկները հագեցված են ռուսական ВВЭР-440 առաջին սերնդի ռեակտորներով: Ներկայումս առաջին բլոկը կանգնեցված է: Ըստ փորձագետների գնահատականների, կայանի շահագործման ռեսուրսն ավարտվում է 2016 թվականին: Կայանն ապահովում է հանրապետության էներգետիկ համակարգի սպառման 45%-ը:

Նախորդ հոդվածը‘Բագրատ Ասատրյան. Աղքատության մակարդակը հաջորդ տարի կավելանա ‘
Հաջորդ հոդվածը‘Ասադը հազիվ թե ժամանի Սիրիայի հարցով Մոսկվայում կայանալիք հանդիպմանը’