‘ՌԴ կառավարություն. Սրճարաններում Wi-Fi-ից կարելի է օգտվել միայն անձնագիր ներկայացնելու դեպքում’

1114

ՌԴ կառավարությունը կարգադրել է Wi-Fi-ի հանրամատչելի ցանցերի օգտատերերի ինքնությունը նույնականացնել անձնագրերի օգնությամբ: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է նորմատիվ և կարգավորող ակտերի բանկում:

Փաստաթղթի համաձայն՝ ցանցի օպերատորն այսուհետև պետք է պարզի օգտատերերի անուն-ազգանունը, որոնք «կհաստատվեն անձը հաստատող փաստաթղթով», ասվում է որոշման տեքստում: Նաև նշվում է, որտրամադրված տվյալները կպահպանվեն առնվազն կես տարի:

Ներկայում Wi-Fi-ի անվճար ցանցերը շատ տարածված են  Ռուսաստանի խոշոր քաղաքների սրճարաններում, ռեստորաններում, հասարակական կառույցներում, տրանսպորտի  կանգառներում ու մետրոյի կայարաններում: Ինտերնետ մտնելու համար անձնագրի անհրաժեշտության պատճառը հրահանգում չի տրվում: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական ավիափոխադրողները ՀՀ կթռչեն ավելի երկար և թանկ’
Հաջորդ հոդվածը‘Ստորագրահավաք. Վարդան Պետրոսյանի կողմնակիցները պահանջում են իրականացնել նոր, անկախ փորձաքննություն’