ՌԴ-ն ՄԱԿ-ին կոչ է արել օգտագործել «на Украине» բառակապակցությունը

424

ՄԱԿ-ը փաստաթղթերում պետք է պահպանի ռուսաց լեզվի նորմերը և օգտագործի «на Украине» բառակապակցությունը։

Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, ՌԴ մշտական ներկայացուցչությունը պատրաստ է ուղղել միջազգային կազմակերպության ցանկացած փաստաթուղթ, եթե այնտեղ օգտագործված լինի «в Украине» ձևը։

Իր Telegram ալիքում պատասխանելով հարցին՝ Պոլյանսկին պարզաբանել է, որ ՄԱԿ-ի կանոններով՝ օնլայն հեռարձակումների թարգմանությունն իրականացնում են «ռուսերենի՝ որպես մայրենի լեզվի կրողներ», մինչդեռ ցանկացած այլ լեզվի թարգմանիչ, «հուզմունքից կամ խոսքի յուրահատկությունից ելնելով, կարող է սխալ արտահայտվել և ասել  «в Украине»։ Կարևոր է, թե ինչպես կլինի նիստերի ամփոփիչ արձանագրություններում, որոնք հրապարակվում են ՄԱԿ-ի կայքում, ապա նաև բոլոր պաշտոնական լեզուներով՝ մանրակրկիտ ստուգված»։

«Եթե դուք հանկարծ ՄԱԿ-ի գրավոր փաստաթղթում հանդիպեք «в Украине» բառակապակցությունը, տեղեկացրեք մեզ, և մենք կփորձենք ուղղել թարգմանությունը»,- ամփոփել է ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ում ԼԺՀ դեսպան․ Սեվերոդոնեցկը գրեթե ամբողջությամբ «մաքրվել է»
Հաջորդ հոդվածըՏոկիոն հավանական է համարում ԿԺԴՀ-ում նոր միջուկային փորձարկումը