ՌԴ-ում ԼԺՀ դեսպան․ Սեվերոդոնեցկը գրեթե ամբողջությամբ «մաքրվել է»

384

Դոնբասի հանրապետությունների ստորաբաժանումները, Ռուսաստանի զինված ուժերի աջակցությամբ, գրեթե ամբողջությամբ մաքրել են Սեվերոդոնեցկը ուկրաինական զինված կազմավորումներից, մարտեր են ընթանում քաղաքի արվարձաններում և Լիսիչանսկ տանող  ճանապարհին, հաղորդել է Ռուսաստանում Լուգանսկի ժողովրդական հանրապետության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը պատերազմի 104-րդ օրվա՝ երեքշաբթի առավոտվա ամփոփագրում նշում է, որ ռուսաստանցիները շարունակում են գրոհել ուկրաինական դիրքերը Սեվերոդոնեցկում և դեպի քաղաք տանող մայրուղու վրա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱյ այսպես իրար խաբելով էլ ապրում ենք. ՉԻ
Հաջորդ հոդվածըՌԴ-ն ՄԱԿ-ին կոչ է արել օգտագործել «на Украине» բառակապակցությունը