ՌԴ-ում կործանվել է ուկրաինացի ռազմագերիների տեղափոխող ինքնաթիռը

243

Ռուսաստանի Բելգորոդի մարզում կործանվել է Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ս․թ․ հունվարի 24-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին, Բելգորոդի մարզում պլանային թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Իլ-76 ինքնաթիռը։ Ինքնաթիռում Ուկրաինայի զինված ուժերի 65 ռազմագերի էր տեղափոխում Բելգորոդի շրջան`փոխանակման նպատակով։ Ինքնաթիռում էին նաև անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ», — հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

ՌԴ ՊՆ-ի պարզաբանմամբ` աղետի պատճառները պարզելու համար ինքնաթիռի կործանման վայր է մեկնել ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։

Նախորդ հոդվածըՀայաստանում փակ ավտոճանապարհներ կան առատ ձյան և բքի պատճառով
Հաջորդ հոդվածըՌԴ-ում կործանված ինքնաթիռի ուղևորներից ոչ ոք չի փրկվել