‘ՌԴ-ում հայաստանցի աշխատողներից 13% եկամտահարկ կգանձվի’

1059

Ռուսաստանի Դաշնության Պետդուման փոփոխություններ է մտցրել ՌԴ եւ Հայաստանի միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկման վերացման մասին համաձայնագրի մեջ: Համապատասխան արձանագրությունը վավերացվել է նախօրեին:

Փոփոխությունների համաձայն, կոմերցիոն վարկերի տոկոսային եկամուտների հարկման տոկոսադրույքն այդ եկամուտների աղբյուր հանդիսացող պետությունում սահմանվում է 5 տոկոսի չափով:  

Ճշտվել է նաեւ վարձու աշխատանքից ստացված եկամուտների հարկման դրույքաչափը: «Դրա նշանակությունը, մասնավորապես, կայանում է նրանում, որպեսզի Հայաստանից Ռուսաստան ժամանած աշխատողների համար 13% -ի հարկ կիրառվի», — ըստ «Վեստնիկ Կավկազա» պարբերականի, բացատրել է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Շատալովը:

Այսօրվա դրությամբ 13 տոկոս եկամտահարկ է գանձվում Ռուսաստանի ռեզիդենտ համարվող անձանցից: Նման կարգավիճակ այլեւս կարող է ստանալ ՌԴ տարածքում 12 ամսվա ընթացքում առնվազն 183 ապրած մարդը:

Նախորդ հոդվածը‘Աֆրիկյան երկրների ղեկավարները քննարկում եմ Մալի ռազմական ուժ ուղարկելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Բուլղարացի կուսակցապետի նկատմամբ մահափորձ է կատարվել (Տեսանյութ)’