ՌԴ ՊՆ․ ՈՒԱԾ-ը սադրանք է կազմակերպում Օդեսայի մարզում

412

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Օդեսայի մարզում հրեշավոր սադրանք է կազմակերպւմ, որպեսզի ռազմական հանցագործությունների և խաղաղ բնակիչների զանգվածային ոչնչացման մեջ մեղադրի Ռուսաստանին, հայտարարել է պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Այդ նպատակով մոտ ժամանակներս նախատեսվում է ՈՒԱԾ ստորաբաժանումներից մեկին ռուսաստանյան զինծառայողների համազգեստ հադցնել և տեղի բնակիչների ցուցադրական գնդակահարություն իրականացնել»,- պարզաբանել է գեներալ-գնդապետը։

Ըստ նրա՝ ուկրաինական և արևմտյան լրատվական գործակալությունները կհրապարակեն  «ռուսների վայրագությունների» այդ ակցիայի լուսանկարներն ու տեսագրությունները՝ անհապաղ «ցինիկաբար տարածելով կեղծ լուրերը»։

Միզինցևն ընդգծել է, որ այդ սադրանքը վկայում է Ուկրաինայի խաղաղ քաղաքացիների ճակատագրի հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին, և Արևմուտքի երկրներին զգուշացրել է, որ Ռուսաստանը օպերատիվ ապացուցողական բազա ունի կիևյան ռեժիմի կողմից նախապատրաստվող հանցագործությունների վերաբերյալ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՓսակին մեկնաբանել է Ռուսաստանից ստացված նոտան
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Գութերեշը չի փորձել կապվել Պուտինի հետ