‘Տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի եւ ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի համատեղ քննարկումը’

819

Հուլիսի 18-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ միասին նախաձեռնել էր քննարկում հանձնաժողովի, ԵՄ խորհրդատվական խմբի ու Հայաստանում ԵՄ ներկայացուցչության համատեղ աշխատանքի հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության, Երիտասարդական խորհրդարանի եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Քննարկվեցին եվրոպական օրենսդրության մոտարկմանը, կառավարության նկատմամբ վերահսկողությանը եւ մոնիթորինգին, Եվրոպական միության անդամ երկրների ազգային խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովների միջեւ փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ ներխորհրդարանական ու միջազգային հարաբերությունների գործառույթներին առնչվող հարցեր: Քննարկմանը վերոնշյալ խնդիրների վերաբերյալ համապարփակ հաշվետվությամբ հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրք Լորենցը եւ ԵՄ խորհրդատվական խմբի ԵՄ մոտարկման եւ կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց խնդիրների այն օրակարգը, որոնք կարող են առաջիկայում բազիս հանդիսանալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմքի համար:

Կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել եւս մեկ քննարկում, որը կվերաբերի Եվրամիության կողմից ՀՀ պետական բյուջեին արված հատկացումների եւ ծախսերի թափանցիկությանն ու արդյունավետությանը: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ ՊՆ-ն հաշվարկել է, թե որտեղից կարող էին խոցել Boeing 777-ը’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Սահմանադրականության հայրը»՝ Սերժի գզիրի դերում’