ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել Բելգորոդի մարզում հարձակման փաստով

232

ՌԴ քննչական կոմիտեն ուկրաինացի գրոհայինների կողմից Բելգորոդյան մարզի բնակավայրերի վրա հարձակման փաստով քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ վեց հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության հոդվածներով։

Այդ մասին տեղեկացրել է ՔԿ մամուլի ծառայությունը։

ՔԿ-ի տվյալներով՝ մայիսի 22-ին ուկրաինական զինված կազմավորումների ներկայացուցիչները հարձակում են գործել Բելգորոդյան մարզի Գրայվորոնսկի շրջանում, բնակելի և վարչական շենքերը, քաղաքացիական ենթակառույցների օբյեկտները ենթարկվել են ականանետային և հրետանային գնդակոծության։

Քննիչները պարզում են հարձակվողների ինքնությունը։

Հարձակման հետևանքով կան վիրավորներ տեղի բնակիչների շրջանում, զոհերի մասին տվյալներ չկան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՓորձագետ․ Օղանի աջակցությունը չի երաշխավորում Էրդողանի հաղթանակն ընտրություններում
Հաջորդ հոդվածըԱԳ նախարար․ Ֆրանսիան ցանկություն չունի բանակցելու Ասադի հետ, «քանի դեռ նա չի փոխվել»