Փորձագետ․ Օղանի աջակցությունը չի երաշխավորում Էրդողանի հաղթանակն ընտրություններում

280

Թուրքիայում նախագահական մրցապայքարից դուրս մնացած նախկին թեկնածու Սինան Օղանի հայտարարությունը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընտրությունների երկրորդ փուլում պաշտպանելու վերաբերյալ մեծացնում է Էրդողանի հաղթելու շանսը մայիսի 28-ին նախատեսված երկրորդ փուլում, սակայն չի երաշխավորում այդ հաղթանակը։

Երեքշաբթի նման կարծիք է հայտնել Քաղաքական խորհրդատուների միջազգային ընկերության փոխնախագահ Նաջաթի Օզկանը՝ հիշեցնելով, որ մայիսի 14-ին ընտրությունների առաջին փուլում Օղանի օգտին տրված ձայների մեծ մասն ընդդիմադիր էր։

«Օղանի հայտարարությունը, որը նա արել է երկուշաբթի, սպասելի էր։ Սակայն դա չի փոխում իրավիճակը երկրորդ փուլում։ Մայիսի 14-ին Օղանի օգտին  2,8 մլն ձայների կեսից ավելին տրվել է ի նշան բողոքի (ընդդեմ Էրդողանի և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի), այնպես որ նրանց զգալի մասը կարող է ընդհանրապես չմասնակցել մայիսի 28-ի քվեարկությանը»,- ասել է փորձագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆիդեռլանդները կուսուցանի ուկրաինացի օդաչուներին
Հաջորդ հոդվածըՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել Բելգորոդի մարզում հարձակման փաստով