ԱԳ նախարար․ Ֆրանսիան ցանկություն չունի բանակցելու Ասադի հետ, «քանի դեռ նա չի փոխվել»

217

Ֆրանսիան չի փոխել իր դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ՝ չնայած որ այդ երկիրը վերադարձել է Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ), և ցանկություն չունի բանակցելու Ասադի հետ, «քանի դեռ նա չի փոխվել»։

Այդ մասին France2 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ Ասադը «տասը տարուց ավելի սեփական ժողովրդի թշնամին է հանդիսանում»։ Նախարարը հերթական անգամ, առանց մանրամասների մեջ մտնելու, պնդել է, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել։

Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե Սիրիայի առաջնորդը կարո՞ղ է կրկին դառնալ բանակցող կողմ, Կոլոննան հայտարարել է, թե «այդ նա՛ պետք է փոխվի, ոչ թե Ֆրանսիան պետք է փոխի իր դիրքորոշումը»։ Նախարարը նաև դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյո՞ք ինքը պաշտպանում է դատավարությունը Սիրիայի նախագահի դեմ։ Մեկնաբանելով 12 տարվա ընդմիջումից հետո Ասադի մասնակցությունը ԱՊԼ գագաթնաժողովին, Կոլոննան հայտարարել է, թե «դա իրենց որոշումն է», և այդ որոշումը «միաձայն չի եղել»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել Բելգորոդի մարզում հարձակման փաստով
Հաջորդ հոդվածըԼիտվա․ Կրկնակի քաղաքացիության հարցով հանրաքվե կանցկացվի