‘ՌԴ ֆինանսների նախարարը ազդարարել է ռուբլու անկման ավարտը’

1090

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ ավարտվել է ռուբլու թուլացման շրջանը, և ներկայումս ազգային արժույթի կայունացման միտում է նկատվում: Այդ մասին հաղորդել է РИА Новости-ն:

«Ռուբլին հավասարակշռություն է ձեռք բերել և սկսում է ամրանալ»,- հայտարարել է ֆիննախարարը: Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ տարվա արդյունքներով՝ ինֆլյացիան կտատանվի 11,5 տոկոսի շրջակայքում, իսկ դեկտեմբերի 24-ի դրությամբ՝ այն կազմել է 10,4 տոկոս:

Մոսկվայի ժամանակով՝ ժամը 11:04-ի դրությամբ՝ մոսկովյան բորսայում դոլարն արժեցել է 52,65 ռուբլի, եվրոն՝ 64,47: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. «Պատմական առեղծվածներ» ‘
Հաջորդ հոդվածը‘ՌԴ փորձագետ. ԱՄՆ-ն միջնորդավորված կանգնած է Գրոզնիի արյունալի ակցիայի հետևում’