‘«Ռեալը»ապահովագրել է Ռոդրիգեսին և մյուս նորեկներին’

954

Մադրիդյան ակումբի  իր գործունեության մեջ  ներմուծել է նոր պրակտիկա՝ ապահովագրելով ֆուտբոլիստներին: 

Այս ամռանը «Ռեալ» եկած բոլոր նորեկները ապահովագրվեցին, ինչը նորամուծություն է ակումբի գործունեությունում:

Խամես Ռոդրիգեսի ապահավագրությունը մադրիդյան ակումբի վրա կնստի տարեկան 800 հազար եվրո, Տոնի Կրոսինը՝ 300 հազար, Կեյլոր Նավասինը՝ 100 հազար:

Ապահավագրությունը կվճարվի երկու դեպքում՝  ֆուտբոլիստի մահվան և այնպիսի վնասվածքի կամ հիվանդության ժամանակ, որի դեպքում ֆուտբոլիստն այլևս չկարողանա շարունակել իր  կարիերան:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել մոտակա ջրանցքը. Կան տուժածներ’