‘Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով’

1074

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում հյուսիսային առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 12-13-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 11-12-ը , 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ: 
 
 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն


Նախորդ հոդվածը‘Ուշագրավ ցիտատներ Սերժ Սարգսյանի հարցազրույցից’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը»ապահովագրել է Ռոդրիգեսին և մյուս նորեկներին’