‘«Ռեալը» Նեյմարի համար առաջարկել է 120 միլիոն եվրո եւ Մոդրիչի տրանսֆերը’

715

Մադրիդի «Ռեալը» նոր առաջարկ է արել Փարիզի ՊՍԺ-ին բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է Sport.es-ը։

Արքայական ակումբը պատրաստ է վճարել 120 միլիոն եվրո եւ ֆրանսիական ակումբին փոխանցել խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերային իրավունքը։

Նեյմարը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն ՊՍԺ-ն հրաժարվում է բանակցել կատալոնական ակումբի հետ լարված հարաբերությունների պատճառով։

ՊՍԺ-ն 2017-ին Նեյմարի համար «Բարսելոնային» վճարել է 222 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը‘Դավիդ Լուիսը չի ներկայանում «Չելսիի» մարզումներին’
Հաջորդ հոդվածը‘ «Արսենալը» հրաժարվել է 30 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել Իվոբիին’