‘«Ռեալը» — «Սելտա»֙7:1,Ռոնալդուն՝ պոկերի հեղինակ (տեսանյութ)’

1541

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Սելտային». Զինեդին Զիդանի սաները 7:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեցին:

Առաջին խաղակեսն այնքան էլ ակտիվ պայքարում չանցավ, և արձանագրվեց միայն մեկ գոլ. 41-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո Պեպեն առաջ մղեց դաշտի տերերին: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 8 րոպե անց Ռոնալդուն ևս մեկ հրաշալի գոլ խփեց՝ այս անգամ աչքի ընկնելով տուգանային հարվածից: 62-րդ րոպեին Յագո Ասպասը կրճատեց հաշվի տարբերությունը, ինչից հետո մադրիդցիները 4 գոլ խփեցին. 64-րդ և 76-րդ րոպեներին աչքի ընկավ Ռոնալդուն՝ դառնալով պոկերի հեղինակ, ապա աչքի ընկան փոխարինման դուրս եկած Խեսեն և վնասվածքից ապաքինված Գարեթ Բեյլը: 

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 60 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին», որը տուրի շրջանակում իր խաղը չի անցկացրել, զիջելով մեկ միավորով: «Սելտան» մնաց 42 միավորով՝ վեցերորդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ռեալ» — «Սելտա»՝ 7:1
Գոլերը՝ Պեպե 41′, Ռոնալդու 50′, 58′, 64′, 76′, Խեսե 77′, Բեյլ 81′ — Ասպաս 62′

Նախորդ հոդվածը‘«Տոտենհեմ» – «Արսենալ»֙ 2:2․ Թիմերը կարևոր միավորներ են կորցնում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գոլազուրկ ոչ-ոքի «Բավարիա» – «Բորուսիա Դորտմունդ» մրցավեճում (տեսանյութ)’