‘«Ռեալ»-ը պատրաստ է զոհաբերել իր աստղերին հանուն Նեյմարի տրանսֆերի’

818

«Ռեալ»-ը չի կորցնում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հույսերը: 

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «սերուցքայիններ»-ը պատրաստ են 130 միլիոն եվրո առաջարկել բրազիլացու տեղափոխության համար և գործարքի մեջ ներառել Գարեթ Բեյլի կամ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերները: 

Հարկ է նշել, որ ինքը Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որտեղից նա հեռացել է 2 տարի առաջ: 

Ինչ վերաբերում է Բեյլին և Խամեսին, ապա երկու ֆուտբոլիստն էլ չեն մտնում «արքայական» ակումբի մարզչական շտաբի պլանների մեջ: 

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-ը աստղաբաշխական առաջարկ է պատրաստում’
Հաջորդ հոդվածը‘Իրանը հայտարարել է, որ ամերիկյան անօդաչու է խոցել’