‘«Ռեալ Մադրիդի» ընդհանուր պարտքը կազմում է 541 միլիոն €’

804

Իսպանական մայրաքաղաքային պրոմադրիդյան AS-ը պնդում է, որ «Ռեալի» ընդհանուր պարտքերը շատ ավելի մեծ են, քան նախկինում էր հայտարարվում:

Նախկինում հայտարարված 90 միլիոն եվրոյի պարտքը չի համապատասխանում իրականությանը, և իրականում այն հասնում է 541 միլիոն  €-ի: Վերջին մրցաշրջանների  ընթացքում ակումբի եկամուտները նվազել են, այդ պատճառով էլ պարտքերն ավելացել են: AS-ի պնդմամբ՝ Մեսութ Օզիլի վաճառքը մեծապես կախված էր հենց այս պարտքերի հետ: Այս մասին AS-ին հաղորդել է «Մադրիդիզմի արժեքների ասոցիացիայի» նախագահ Կարլոս Մենդոզան:

Նշենք նաև, որ «Ռեալի» ապագա  ծրագրերի մեջ էր մտնում«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցումը, որը նախնական հաշվարկներով արժենալու էր 400 միլիոն €:

Նախորդ հոդվածը‘«Էրեբունի-Երևան 2795». Տոնակատարության օրերին փակ փողոցների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Էննի Լեյբովիցի 10 ամենասադրիչ լուսանկարները’