‘Կոնգրեսի ցավակցականը Գալուստ Գամազյանի մահվան կապակցությամբ’

4824

Հայ ազգային կոնգրեսը խոր վշտով տեղեկացավ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Գալուստ Գամազյանի մահվան մասին եւ ցավակցում է նրա հարազատներին ու մտերիմներին:

Գալուստ Գամազյանը ծնվել է 1945 թ. հոկտեմբերի 12-ին Երեւանում:

Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ շինարարի որակավորմամբ: 1969-76-ին աշխատել է շինարարության նախարարության համակարգում աշխղեկ, ավագ աշխղեկ, տեղամասի պետ, 1976-79-ին` Երքաղխորհրդի կոմունալ ձեռնարկությունների եւ բարեկարգման վարչության ավագ ինժեներ, 1979-91-ին` ջրային կառույցների շահագործման վարչության պետի տեղակալ, առեւտրի նախարարի տեղակալ, 1991-ից` «Հայարդշինանյութեր» միավորման նախագահ:

1995թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ:

1996-98 թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարար: 1998թ. փետրվարին հրաժարական է տվել նախարարի պաշտոնից` ի համերաշխություն Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի:

Գալուստ Գամազյանը սերում է ազգային ավանդներով դաստիարակված ընտանիքից, ակտիվորեն մասնակցել է 88թ. սկսված Արցախյան շարժմանը: Եղբոր թոռն է Հայաստանի առաջին հանրապետության ղարսեցի փառապանծ գեներալ Գամազովի:

Գալուստ Գամազյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` փետրվարի 28-ին, ժամը 18:00-ին Ազատամարտիկների (նախկին Դիմիտրովի) փողոց 47/1 հասցեում: Հուղարկավորությունը` նույն տեղից` փետրվարի 29-ին, ժամը 13:00-ին:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի 25 քաղաքացի սպիտակ դրոշակներով փորձել է անցնել ԼՂՀ սահմանը ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ»֙ 0-1․ «Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթանակ է տանում (տեսանյութ)’