‘«Ռեալ Մադրիդ» – «Վիլյառեալ» 1-1․ Մադրիդցիների առաջին ոչ-ոքին ընթացիկ առաջնությունում (տեսանյութ)’

1055

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Վիլյառեալին»:

Առաջին խաղակեսում Կարլո Անչելոտիի սաները հիմնականում գրոհում էին, սակայն բացակայում էր սրությունը: «Ռեալն» ուներ առավելություն, որը սակայն գոլի վերածել չհաջողվեց, «Վիլյառեալն» էլ առանձնակի աչքի չընկավ, և թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում: 

Հանդիպման 51-րդ րոպեին Էրիկ Բերտրանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ, և Սերխիո Ասենխոյի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված: Ռոնալդուն դիպուկ իրացրեց իր վաստակած տուգանայինը: 64-րդ րոպեին հյուրերը խփեցին պատասխան գոլը. աչքի ընկավ Խերարդ Մորենոն: 

Այժմ «Ռեալն» ունի 61 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն 2-րդ հորիզոնականում ընթացող «Բարսելոնային» գերազանցում է արդեն 2 միավորով: «Վիլյառեալն» ունի 45 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: 

 

 

ՌԵԱԼ Մ. ՎԻԼՅԱՌԵԱԼ

1-1 (0-0)

MC

1-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 52՛ (11մ), 1-1՝ Խերարդ Մորենո 64՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 3.Պեպե, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 11.Գարեթ Բեյլ, 16.Silva (20.Խեսե, 72), 23.Իսկո (24.Ասյեր Իլյարամենդի, 78), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (14.Խավյեր Էրնանդես, 81)

ՎԻԼՅԱՌԵԱԼ. 1.Սերխիո Ասենխո, 2.Մարիո Գասպար Պերես, 16.Խոսե Դորադո, 18.Խայմե Կոստա, 24.Էրիկ Բերտրան Բեյի, 4.Թոմաս Պինա (14.Մանու Տրիգեյրոս, 61), 19.Մոյզես Գոմես, 26.Marcos (6.Ջոնաթան դոս Սանթոս, 68), 9.Ջովանի դոս Սանթոս (7.Լուսիանո Վյետո, 62), 10.Ջոել Քեմբել, 23.Խերարդ Մորենո

Զգուշացում՝ Դանիել Կարվախալ 76՛ (Ռ), Պեպե 89՛ (Ռ), Մոյզես Գոմես 37՛ (Վ), Էրիկ Բերտրան Բեյի 51՛ (Վ), Խայմե Կոստա 70՛ (Վ), Սերխիո Ասենխո 79՛ (Վ), Մանու Տրիգեյրոս 87՛ (Վ)
Մրցավար՝ Խոսե Լուիս Գոնսալես (Իսպանիա)

 

48

ԳՆԴԱԿԻ %

52

11 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (1)

8

ՏՈՒԳԱՆՔ

16

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

0

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

6

Նախորդ հոդվածը‘Անգլիայի լիգայի գավաթ. «Չելսի»-«Տոտենհեմ» 2-0. Մոուրինյոն վերադարձից հետո նվաճում է առաջին տիտղոսը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օբամեյանգը դերբիում տարած հաղթանակի մասին’