‘Ռեյնան կարող է «Բարսելոնա» տեղափոխվել 15 միլիոն եվրոյի դիմաց’

879

«Լիվերպուլը» պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո բաց թողնել դարպասապահ Խոսե Ռեյնային:

Ընդ որում, մերսիսայդցիները գերադասում են, որ 30-ամյա իսպանացին տեղափոխվի «Բարսելոնա», այլ ոչ թե հիմնական մրցակիցներից մեկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մոտ, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբը մտադիր է Ռեյնայի տրանսֆերից 15 միլիոն եվրո ստանալ:

Հիշեցնենք, որ  Ռեյնան «Բարսելոնայի» դպրոցի սան է:

Նախորդ հոդվածը‘Լիբիայում խստացվել են անվտանգության միջոցառումները’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական կուսակցությունը հանդես է եկել Աքրամ Այլիսլիի պաշտպանությամբ’