‘Ռոբերտո Կառլոս. Շատ մեծ սխալ կլինի ըմբշամարտը օլիմպիական ծրագրից հանել’

1655

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ, ներկայումս Մախաչկալայի «Անժիի» տնօրեն Ռոբերտո Կառլոսը նշել է, որ Օլիմպիադայի ծրագրից ըմբշամարտը հանելը սխալ է:

«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան մոտ 180 երկիր է միավորում: Այդ մարզաձեւով զբաղվում են իմ հայրենիքում՝ Բրազիլիայում, Իսպանիայում, որտեղ իմ մարզական կարիերայի մեծ մասին եմ անցկացրել եւ այլն:

Ինձ պատմել են, որ Դաղստանում յուրաքանչյուր երկրորդ տղան զբաղվում է ըմբշամարտով, իսկ նրանց համար օրինակ են ծառայում այստեղ մեծացած բազմաթիվ օլիմպիական եւ աշխարհի չեմպիոնները:

Մեծ սխալ կլիներ ըմբշամարտը հանել օլիմպիական ծրագրից, դրանով իսկ միլիոնավոր երիտասարդների զրկելով զբաղվել սիրելի մարզաձեւով»,- Ռոբերտո Կառլոսի խոսքն է մեջբերում Sports.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քրգործ. ՏԸՀ ՀՀԿ-ական անդամը 3 քվեաթերթիկ է տվել ընտրողին՝ բազմակի քվեարկության համար’
Հաջորդ հոդվածը‘Աղբյուր. Մի քանի թռչնաֆաբրիկաներում վտանգավոր ինֆեկցիա է տարածվել’