‘Ռոբերտ Բրադտկեն լքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը’

858

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ներկայիս համանախագահ Ռոբերտ Բրադտկեն շուտով կլքի պաշտոնը: Այդ մասին news.am-ին հայտնել է դիվանագիտական շրջանակների իրազեկ աղբյուրը: 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Բրադտկեն  ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ էր նշանակվել 2009թ. սեպտեմբերին՝ այդ պաշտոնում փոխարինելով Մեթյու Բրայզային: Դեռեւս չի հաղորդվում, թե հետագայում ինչ պաշտոն կզբաղեցնի Բրադտկեն: Ամենայն հավանականությամբ, դա կլինի որեւէ դիվանագիտական պաշտոն արտասահմանում կամ էլ հենց Պետդեպարտամենտում: 

Նաև չի նշվում, թե ով կփոխարինի Ռոբերտ Բրադտկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահի պաշտոնում:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանը՝ իր, Լևոն Տեր-Պետրոսյանի և Բագրատյանի առաջադրումների մասին’
Հաջորդ հոդվածը‘Իսկոն` Golden Boy 2012-ի հաղթող’