‘«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ’

917

Փարիզի «Ռոլան Գարոս» կորտերում ընթացող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց սլովակ Մարտին Կլիժանի հետ եւ 1 ժամ 41 րոպեում առավելության հասավ 6։1, 6։4, 6։3 հաշվով։

Հայ մարզիկի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոն, որը երրորդ շրջանում պարտության մատնեց ավստրալացի Ջորդան Թոմփսոնին՝ 6։4, 6։4, 6։0։

Խաչանովը երրորդ տարին անընդմեջ է դուրս գալիս Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։  «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նա երբեք չի հասել քառորդ եզրափակիչ։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ի նախկին մարզիչ.Ես Գրիզմանին թիմ չէի հրավիրի’
Հաջորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս»․Կանանց առաջին ռակետը դուրս մնաց պայքարից, Ջոկովիչը 1/8 եզրափակիչում է’