«Ռոլան Գարոս»․ Կիսաեզրափակիչի զույգերը

441

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

Տղամարդկանց մենախաղում եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն իսպանացի Ռաֆայել Նադալն (5) ու Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը (3), խորվաթ Մարին Չիլիչն (20) ու նովեգացի Կասպեր Ռուուդը (8)։

Կանանց մենախաղում կիսաեզրափակիչի զույգերը կազմել են աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկն ու ռուսաստանցի Դարյա Կասատկինան (20), իտալացի Մարտինա Տրեւիզանն (59) ու ամերիկացի Կորի Գաուֆը (18)։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հունիսի 2-ին եւ 3-ին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 43,6 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըԲենզեման արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը Թուրքիայի միջնորդությամբ ճեղքում չի ակնկալում