‘Ռոմանտիկների և իրատեսների հակամարտությունը (լուսանկարներ, տեսանյութ)’

1259

 

Հուլիսի  4-ին Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները 1986 թվականից ի վեր կհանդիպեն առաջին անգամ:

Ֆրանսիայի և ԳՖՀ  (Գերմանիայի)  խաղերը.

8 հունիս, 1958 թվական,Գյոթեբորգ, հանդիպում   3րդ տեղի համար
ՖրանսիաԳՖՀ – 6:3 (3:1) 
Գոլերը՝ Ֆոնտեն՝ 16, 36, 78, 89, Կոպա՝ 27 (11մետր. հ.), Դյուիս՝ 50, Չիսլարչիկ՝ 18, Խ.Պան՝ 52, Շեֆեր՝ 84.

8 հուլիսի, 1982 թվական, Սևիլիա, կիսաեզրափակիչ
ԳՖՀՖրանսիա – 3:3 (1:1). 11 մետրանոց հարվածներ՝ 5:4
Գոլեր. Լիտբարսկի՝ 17, Ռումենիգե՝ 102, Կ. Ֆիշեր՝ 108, Պլատինի՝ 26 (.11մետր. հ.), Տրեզոր՝ 92, Ժիրես՝ 98
11մետրանոց հարվածներն իրականացրեցին՝Կալտց, Բրայտներ, Լիտբարսկի, Ռումենիգե,Խրուբեշ-Ժիրես, Ամորո, Ռոշտո, Պլատինի:
Հարվածները չիրացրեցին  Շտիկլե, Սիկս, Բոսի:

25 հունիսի, 1986թ. Գվադալախարա
ԳՖՀՖրանսիա – 2:0 (1:0)
Գոլեր՝ Բրեմե, 9, Ֆյոլեր՝ 90:

Ֆրանսիա-Գերմանիա. հիշարժան հանդիպում

80-ական թվականներին Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների հակամարտությունը առանձնահատուկ տեղ ուներ համաշխարհային և եվրոպական ֆուտբոլում: «Հրացանակիրների» թիմը՝ Միշել Պլատինի ղեկավարությամբ. պատասխանատու էր ռոմանտիզմի, գերմանական թիմը միավորում էր իրատեսներին: հայտնի է, որ թճի և բնավորության տարբերություններից ավելի հաճախ են ծնվում գլուխգործցներ, այնպես որ պատահական չէ, որ հենց այս երկու հավաքականները 1982 թվականին այնպիսի մի հանդիպում անցկացրին, որն այժմ էլ համարվում է աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույններից մեկը: Դա պատահեց Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում,  1982 թվականի հուլիսի 8-ին, այսինքն՝ 32 տարի առաջ: Այդ խաղի հերոսները այսоր էլ մեծ դեր ունեն ֆուտբոլում: Միշել Պլատինին  ՈՒԵՖԱ-ի նախագահն է, Կառլ –Հայց Ռումենիգեն  «Բավարիայի» ղեկավարն է, Տոնի Շումախերը, ով իր կոշտ խաղով համընդհանուր ատելության էր արժանացել,«Քյոլն»-ի փոխնախագահն է, իսկ Պատրիկ Բատիսոնը, որը  տուժել է նրա խաղից, հարազատ «Բորդո» ակումբի մանկական ակադեմիայի նախագահն է:. 

Ֆրանսիա-ԳՖՀ. գնդակի համար պայքարում է Միշել Պլատինին;

Այդ оրվանից Աշխարհի գավաթի առաջնություններում շատ գերազանց հանդիպումներ են եղել, սակայն սևիլյան դրաման ոչ ոքի չհաջողվեց մթնագնեցնել:  Այն բանի ապացույցը, որ նման իրադարրձությունները չեն կրկնվում, ներկայացվեց 4 տարի  հետո միայն, երբ Ֆրանսիան և Գերմանիայն կրկին հանդիպեցին կիսաեզրափակչում: Բոլորը այնպես էին սպասում այս հանդիպմանը, ասես այն ինչ-որ հետաքրքիր մի ներկայացման շարունակությունը  լիներ…Սական խաղը, որն անցկացվեց Գվաթալահարայի «Հալիսկո» մարզադաշտում, միայն նշանավոր հանդիպման անգույն ստվերն էր հիշեցնում… 1982 թվականը ավելի շուտ հիշեցին Արգենտինայի հետ եզրափակիչ խաղից հետո, երբ գերմանացիների հետ խաղում Մարադոնայի փոխանցումը և Բուրուչագիի գոլը արգենտինացիներին տիտղոս բերեց, իսկ Գերմանիան ռևանշ վերցրեցին միայն 4 տարի անց: Ֆրանսիան ձեռնամուխ եղավ սերնդափոխության՝ անընդմեջ  բաց թողնելով երկու աշխարհի առաջնություն: 80-ականների մեծ հակամարտությունն ավարտվեց  1986 թվականին:

1982 թվականի Սևիլիայի դրաման

Այդ оրվանից Ֆրանսիան և արդեն միավորված Գերմանիան բազմիցս են անցկացրել ընկերական հանդիպումներ, բայց Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նրանց ուղին չխաչվեց: Նոր հանդիպմանը նրանք ավելի մոտ էին թվում 1996 թվականին, երբ կարող էին խաղալ եվրոպայի առաջնության եզրափակչում: Սակայն գերմանացիները 11մետրանոց հարվածներով հաղթեցին անգլիացիներին, իսկ ֆրանսիացիներն իրենց հերթին պարտվեցին չեխերին: Դրանից հետո ֆրանսիացիները նոր վերելք ապրեցին, իսկ գերմանացիները, իրենց հերթին, սերնդափոխություն ապրեցին: Մինչև Զիդանի, Բլանի և Դեշամի թիմը հաղթում էր աշխարհի և Եվրապայի առաջնություններում, գերմանացիները փորձում էին կարգի բերել ազգային ֆուտբոլը: Իսկ երբ,  2006 թվականին վերելք ապրեց Գերմանիայի հավաքականը, արդեն Ֆրանսիան էր արգելակվել ինչ-որ միջանկյալ անորոշ վիճակում:  Թվում էր, բոլոր դիրքերում էլ լավ ու բարձրակարգ ֆուտբոլիստներ էին, բայց թիմի փոխարեն ինչ-որ դոդաղանման նյութ էր: Գերմանայի և Ֆրանսիայի սինուսոիդները ոչ մի կերպ չէին կարողանում համընկնել: Իսկ հիմա,  2014 թվականին, նրանք հանդիպելու են քառորդ եզրափակչում, ի դեպ նրանք միմյանց հետ «կխոսեն» ինչպես հավասարը հավասարի հետ:

Դրվագ Ֆրանսիա-ԳՖՀ խաղից

Ֆրանսիայի և Գերմանիայի հանդիպումը ոչ մի անկարգություններ չի խոստանում, թեև իրեն հավաքականներին կերկրպագեն ոգևորությամբ:  Ամենաоրգինալ ձևը հնարել են Բեռլինում, որտեղ «Ունիոն» ակումբի ստադիոն են բերել բազմոցներ, որպեսզի երկրպագուները ավելի հարմարավետ պայմաններում հետևեն ազգային հավաքականի խաղին:

Միշել Պլատինի, 1982 թ.

 2014 թվականի աշխարհի առաջնությունը շատերը համարում են պատմության մեջ լավագույնը, իհարկե, կան նաև այլ կարծիքներ:  Սակայն երկրպագուների մեծ մասը ուղղակի հիացած են խաղերի բովանդակությունից:   Վստահեցնում ենք, Ֆրանսիա-Գերմանիա հակամարտութունը նոր որակ կհաղորդի Աշխարհի այս առաջնությանը:

 

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է՝ Իրանը գրոհային ինքնաթիռներ է մատակարարել Իրաքին’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ն փորձել է հավաքագրել լրագրող Հրայր Մանուկյանին. «Հրապարակ» (ձայնագրություն)’