«Ռոման» հետաքրքրված է Զախարյանի ծառայություններով

328

«Евро-Футбол.ру» կայքի տեղեկություններով՝ «Ռոման» ուշադիր հետևում է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ «Գայլերը» ակտիվորեն ուսումնասիրում են այս ամառ երիտասարդ տաղանդին հրավիրելու հնարավորությունը:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Զախարյանին տեսնում է որպես Հենրիխ Մխիթարյանի հավանական փոխարինող, ով թիմից կհեռանա ազատ տրանսֆերով և կտեղափոխվի «Ինտեր»։ Հռոմում Զախարյանի տաղանդն ու հեռանկարները բարձր են գնահատում, ուստի ակումբի ղեկավարությունը ցանկանում է խաղացողին հրավիրել «Ստադիո Օլիմպիկո»։

Նախորդ մրցաշրջանում Զախարյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում Մոսկվայի «Դինամոյի» կազմում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածըԴանի Ալվեսը հեռացավ «Բարսելոնայից»
Հաջորդ հոդվածըԴատախազությունը Բլատերի և Պլատինիի համար 18 ամսվա պայմանական ազատազրկում է պահանջում