«Ռոման» մտադիր է գնել «Չելսիի» կիսապաշտպանին

366

Իտալական «Ռոման» պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանին։ Հռոմեական ակումբի ղեկավարությունն ու պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված են Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկի ծառայություններով, հաղորդում է ESPN-ը։

Անցած մրցաշրջանում վարձակալությամբ «Ֆուլհեմում» հանդես եկած ֆուտբոլիստը մշտական խաղաժամանակ ստանալու եւ Մոուրինյոյի ղեկավարությամբ մարզվելու նպատակով եւս ցանկանում է «Չելսիից» տեղափոխվել հռոմեական ակումբ։

Ռուբեն Լոֆտուս-Չիկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՀադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն
Հաջորդ հոդվածըՎենգեր. ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելու դեպքում ընտրական հանդիպումների քանակը կկրճատվի