‘«Ռոմա»-«Լացիո». Հռոմյան դերբիից առաջ’

730

Իհարկե, հռոմյան դերբին վերջին տարիներին կորցրել էր իր գլոբալ ազդեցությունը և մեծությունը «սկուդետոյի» համար պայքարում: Թեև մեկուկես տարի առաջ այս երկու թիմերը կարողացան ուրախացնել իրենց երկրպագուներին Իտալիայի գավաթի համար մղած իսկապես լարված ու հետաքրքրիր, գրեթե կենաց ու մահու պայքարով:

Իսկ ահա այս մրցաշրջանում «Լացիոն» առաջնության երկու ֆավորիտների իրական հետապնդողն է: Թեև  թիմը մի ամբողջ 9 միավորով հետ է մնում առաջատարներից, աjնուհանդերձ, այն փաստը, որ Ստեֆանո Պիոլիի թիմը երրորդ տեղում է, արժանի հարգանքի և գնահատանքի:

Սերիա А-ի շրջանակներում սա 140-րդ դերբին է, որը իտալական մամուլը արդեն հասցրել է բնորոշել  որպես «նորամուտը նշողների դերբի»: Սա այն պատճառով, որ Նաինգոլանը, Մանոլասը, Իտուրբեն, դե Վրեյը, Բիլյան, Անդերսոնը, Բաստան, Պարոլոն և  Ջորջևիչը կարող են առաջին անգամ հանդես գալ այս շատ կարևոր այնպիսի խաղում, որը երկու թիմերի համար առանձնահատուկ է. «Լացիոն» այս оրերին նշում է իր 115-ամյակը,իսկ «Ռոման»՝ Commando Ultras Curva Sud а Рома անվանումով ֆանատների խմբավորման 38-ամյակը: Հավանաբար, երկու թիմերի տիֆոզիները այս առիթներով ինչ-որ հետաքրքրիր անակնկալներ կպատրաստեն:

Բնականաբար, 18-րդ խաղափուլը վճռորոշը չի դառնա «սկուդետոյի» համար պայքարում: Բայց այն կարող է շրջադարձային լինել. Եթե «Յուվենտուսը» Նեպոլում ձախողվի, իսկ «Ռոման» հաղթի Հռոմում, ապա հենց Ռուդի Գարսիայի թիմը դուրս կգա առաջին տեղ:  

Բոլորն էլ հիշում են այն խոսքերը, որոնք հնչեցրեց  Ռուդի Գարսիան   որպես  «Ռոմայի» մարզիչ իր առաջին  մամուլի ասուլիսում. «Դերբիում չեն խաղում, այն հաղթում են»:Անցած մրցաշրջանում նրա թիմը ֆավորիտ էր երկու հանդիպումներում, բայց առաջին շրջափուլի՝ 2:0 հաշվից հետո երկրորդ հանդիպումն ավարտեց ոչ ոքի հաշվով: Հիմա իրադրությունը մի փոքր այլ է: «Ուդինեզեի» հետ հանդիպումը ոչ մի կերպ չուրախացրեց «գայլերի» երկրպագուներին: Հաշվի առնելով նաև այն, որ Ֆելիպե Անդերսոնը գերազանց մարզավիճակում է, կարելի է մտածել, որ շատերը կհամաձայնեն խաղաղ ելք կնքել նույնիսկ այն դեպքում, երբ հանդիպումը «Ռոման» սեփական դաշտում է անցկացնելու:

Իսկ արդեն «Յուվենտուսի» պարտության և դերբիում ոչ ոքի գրանցվելու դեպքերում, ամեն ինչ նորմալ կհամարվի: Այս դեպքում «Ռոման» «Ծեր սենյորայից»  առաջ չի անցնի, բայց միավորներով կհավասարվի:  Թեև սա միայն երազանք կարելի է համարել, քանի որ վերջին ժամանակներս «Ռոման» իր խաղով բոլորովին էլ նման չէ Իտալիայի չեմպիոնի հավակնորդի: Այնուհանդերձ, «Oլիմպիկո» մարզադաշտում իսկական գլադիատորական պայքար է սպասվում:

Նախորդ հոդվածը‘Գեղեցկության սրահ. Ռոնալդուն առաջատարն է (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ «Բարսելոնա»-«Ատլետիկո». Խաղից առաջ’