‘Ռանյերի. «Իրականում, մեր թիմը շատ միասնական է, որտեղ յուրաքանչյուրն օգնում է յուրաքանչյուրին» ‘

1001

«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին խոսել է իր թիմի հաջողությունների մասին ընթացիկ առաջնությունում:

«Երբ նոր էի եկել «Լեսթեր», միանգամից ասացի տղաներին, որ երկու թիմերից էլ դաշտ են դուրս գալիս 11 խաղացող: Հնարավոր է մենք աշխարհի լավագույն խաղացողները չենք, բայց չպետք է նաև մտածենք, թե որքան ուժեղ է մեր մրցակիցը: Պարզապես պետք է մեր ուժեղ կողմերը ցույց տանք:

Այո, «Լեսթերը» ռոք-ն-ռոլ է: Իրականում, մեր թիմը շատ միասնական է, որտեղ յուրաքանչյուրն օգնում է յուրաքանչյուրին: Ես երբեք այսպիսի բան իմ կյանքում չեմ տեսել: Մեր նպատակը փրկվելն էր, իսկ հիմա մենք անհավանական մի բանի համար ենք պայքարում»:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը բղավել է. «Կեցցե Մեսսին»’
Հաջորդ հոդվածը‘Ռոյ Քին. «Ազարն իրեն դրսևորում է երես առած երեխայի պես»’