‘Ռոնալդուն Իսպանիայի առաջնության ռեկորդ է սահմանել’

1704

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Ռեալը» 4:0 հաշվով հաղթել է «Էյբարին»: Մադրիդյան թիմի գոլերից մեկը հեղինակել է Կրիշտիանու Ռոնալդուն, ում համար այս գնդակը 30-րդն է ընթացիկ առաջնությունում:

Ինչպես հաղորդում է «Marca»-ն, «Էյբարի» դարպասը խփած գոլի շնորհիվ պորտուգալացի հարձակվողը հերթական ռեկորդն է սահմանել. 31-ամյա Ռոնալդուն արդեն 6-րդ մրցաշրջանն անընդմեջ Իսպանիայի առաջնությունում 30 և ավելի գոլ է խփում: Նախկինում Իսպանիայի առաջնությունում հանդես եկած որևէ ֆուտբոլիստ նման ցուցանիշ չի արձանագրել:

Ռոնալդուի յուրօրինակ շարքը սկսվել է Իսպանիայի 2010-11թթ. առաջնությունից, որի ընթացքում նա 40 գոլ է հեղինակել.

2010-11թթ. մրցաշրջան — 40 գոլ
2011-12թթ. մրցաշրջան — 46 գոլ
2012-13թթ. մրցաշրջան — 34 գոլ
2013-14թթ. մրցաշրջան — 31 գոլ
2014-15թթ. մրցաշրջան — 48 գոլ
2015-16թթ. մրցաշրջան — դեռևս 30 գոլ:

Ուշագրավ է, որ «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիրն «Արքայական ակումբում» միայն մեկնարկային մրցաշրջանում է Իսպանիայի առաջնության շրջանակում 30-ից պակաս գոլ խփել. 2009-10թթ. առաջնությունում Ռոնալդուն աչքի է ընկել 26 գոլով:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Գյուրջինյան. Հերթը իշխանությանն է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան պահանջում է պատժել գերմանացի կատակերգակին’