‘Ռոնալդուն լուծեց «Էլչեի» հարցերը(տեսանյութ)’

960

Քրիստիանու Ռոնալդուի պոկերը հաղթանակ բերեց «սերուցքայիններին» «Էլչեի» հետ տնային խաղում:

Պրեմիերայում իսկական մրցավազքը շարունակվում է: Իսպանիայի չեմպիոնն իր երկրպագուներին  այս անգամ ևս երես տվեց ֆուտբոլային իսկական ճակատամարտով: Այս անգամ Մադրիդի «Ռեալը» իր սեփական մարզադաշտում ընդունել էր «Էլչեին»:

Հաշվի առնելով խաղերի շատ խիտ ժամանակացույցը, Կարլո Անչելոտին որոշել էր թիմի կազմում որոշակի փոխատեղումներ իրականացնել: Առաջին հերթին, դարպասի մոտ էր հայտնվել Կեյլոր Նավասը: Մյուս կադրային փոփոխությունների շարքում կարելի է նշել Իլյարամենդիի, Վարանի և Իսկոյի հայտնվելը դաշտում: Այս ֆուտբոլիստներն այդքան էլ հաճախ չեն ընդգրկվում մեկնարկային կազմում:

Ֆրան Էսկրիբան նույնպես փոփոխություններ էր կատարել: Մասնավորապես, Տիտոնը հայտնվել էր պահեստայինների նստարանին, իսկ դարպասի մոտ տեղ էր զբաղեցրել Մանու Էրերան: Հանգստի իրավունք էին ստացել նաև Դամիան Սուարեսը և Էնցո Ռոկոն:

Այս երկու մրցակիցներն ուժերն այնքան անհասար են, որ հազիվ թե Ֆրան Էսկրիբան մտածեր դրական արդյունքի մասին: Եվ այս բարդ խաղային оրացույցի պայմաններում ֆուտբոլիստներին հանգստի իրավունք տալն ու պահուստային ուժերն оգտագործելը, թերևս, ամենաճիշտ որոշումն էր:

Այնուհանդերձ, նույնիսկ այս թուլացած կազմով, «Էլչեն» կարողացավ հաշիվը բացել: Էդու Ալբակարը վստահորեն իրականացրեց 11 մետրանոց հարվածը, որը մրցավարը նշանակել է Ռոնալդու սխալի հետևանքով:

Սակայն, շուտով «սերուցքայինները» կարողացան խաղը շրջել իրենց оգտին: Սկզբից Բեյլը գլխով գնդակն ուղարկեց դարպասի մոտակա անկյունը: Մի փոքր ուշ Մարսելոն 11 մետրանոց հարված վաստակեց, որը վստահորեն իրականացրեց Ռոնալդուն: Անկեղծ ասած, խախտումը բրազիլացու հանդեպ խիստ կասկածելի էր: Ավելի  ճիշտ, այդտեղ տուգանային խախտում չկար, սակայն Մարսելոն շատ տաղանդավոր ձևով ընկավ խոտածածկին, որի արդյունքում էլ Կլոս Գոմեսը ցույց տվեց նշակետը: Դրանից անմիջապես հետո Ռոնալդուն դուբլ ձևակերպեց, որն արդեն նշանակում էր այս հանդիպման ինտրիգի ավարտը: «Էլչեին» երբեմն հաջողվում էր բավական հաջող հակագրոհներ կազմակերպել, սակայն լուրջ պահեր այդպես էլ Կեյլոր Նավասի դարպասի մոտ չստեղծվեցին;  

Այս հանդիպման ավարտին մոտ Ռոնալդուն ևս երկու գնդակ ուղարկեց հակառակորդի դարպասը: Եթե անցած մրցաշրջանում ֆուտբոլիստի հաշվին միյան հեթ-տրիկ էր գրանցված, ապա երեկվա խաղում  Ռոնալդուն աչքի ընկավ պոկերով: Գոլառատ այս հանդիպումն ավարտվեց 5:1հաշվով:

 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԷԼՉԵ

5-1 (3-1)

MC

 

0-1՝ Էդու Ալբակար 15՛ (11մ), 1-1՝ Գարեթ Բեյլ 20՛, 2-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 28՛ (11մ), 3-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 32՛, 4-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 80՛ (11մ)

 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ. 13.Կեյլոր Նավաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս (18.Նաչո, 82), 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ (17.Ալվարո Արբելոա, 65), 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (14.Խավյեր Էրնանդես, 78), 11.Գարեթ Բեյլ, 23.Իսկո, 24.Ասյեր Իլյարամենդի, 7.Կրիշտիանու Ռոնալդու

ԷԼՉԵ. 1.Մանու Էռերա, 4.Դավիթ Լոմբան, 5.Դոմինգո Սիսմա, 18.Սերխիո Պելեգրին, 21.Էդու Ալբակար, 6.Պեդրո Մոսկերա, 8.Ադրիան Գոնսալես (24.Մարիո Պասալիչ, 67), 11.Գարի Ռոդրիգես (9.Քրիստիան Էռերա, 78), 10.Ֆեռան Կոռոմինաս (20.Ֆեյսալ Ֆաժր, 61), 17.Վիկտոր Ռոդրիգես, 22.Ժոնաթաս

 

Զգուշացում՝ Դանիել Կարվախալ 4՛ (Ռ), Մարսելո 16՛ (Ռ), Էդու Ալբակար 58՛ (Է)
Մրցավար՝ Կառլոս Կլոս Գոմես  (Իսպանիա)

 

65

ԳՆԴԱԿԻ %

35

22 (11)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

9 (3)

15

ՏՈՒԳԱՆՔ

15

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի չեխական 6 բացահայտումները ‘
Հաջորդ հոդվածը‘Բոզոյան. Սարգսյանի պատասխանից պարզ է, թե որն է օլիգարխիկ համակարգի պահպանման պատճառը ‘