‘Սերժ Սարգսյանի չեխական 6 բացահայտումները ‘

2106

Ով չգիտեր, արդեն իմացավ, որ.

  1. Սերժ Սարգսյանը դեսպան է նշանակում մեկին, ով հեռու է Հայաստանից եւ չի տիրապետում իրավիճակին
  2. Հավատում է ոչ թե իրականությանը, այլ միջազգային ինչ-ինչ կառույցների ներկայացրած թվերին
  3. Մենաշնորհները նորմալ է համարում եւ համոզված է, որ շաքարավազ կամ բենզին պետք է ներկրի միայն մեկ մարդ
  4. Ակտիվորեն միջամտում է բիզնես կյանքին եւ հարցեր լուծում (Դու արի Հայաստան, դիր բիզնեսդ ու եթե դժվարություն ունենաս, դիմիր ինձ)
  5. Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ որոշում է կայացնում մեկ գիշերվա ընթացքում՝ չխորհրդակցելով որեւէ մեկի հետ
  6. Նախընտրում է, որ ժողովուրդը կարծիք հայտնի միայն տանը

Եւ եթե այս ամենն իմանալուց հետո դուք այս կամ այն պատճառով պատրաստ եք աջակցել սահմանադրական փոփոխություններին եւ Սերժ Սարգսյանի վերարտադրությանը, ապա ավելի ջանասիրաբար անցեք գործին, բայց գործի անցնելուց առաջ հայտարարեք, որ մեր ազգի թշնամիների շարքում եք, քանզի միայն թշնամին կաջակցի մեկին, ով ցանկանում է վերացնել բիզնես դաշտը եւ Հայաստանը վերածել ֆեոդալական ցածր զարգացման աստիճանի վրա գտնվող երկրի, որտեղ դեսպաններն էլ կլինեն իրականությունից կտրված մարդիկ: 

Նախորդ հոդվածը‘Իրավապաշտպան. Անմեղ երիտասարդին մեղադրում են խուլիգանական դրդապատճառներով սպանություն կատարելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն լուծեց «Էլչեի» հարցերը(տեսանյութ)’