‘Ռոնալդուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստ’

768

Անգլիայի առաջնության պատմության լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Քրիստիանո Ռոնալդուն, ով ներկայումս հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»:

Քվեարկությունը կազմակերպել էր «PA Sport»-ը: Առցանց քվեարկությամբ Պորտուգալիայի հավաքականի ավագն առաջ է անցել «Արսենալի» հարձակվողներ Թյերի Անրիից եւ Դենիս Բերկամպից, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Ռայան Գիգզից եւ Ռոյ Քինից, «Բլեքբըրնի» և «Նյուքասլի» հարձակվող Ալան Շիրերից, «Արսենալի» կիսապաշտպան Պատրիկ Վիեյրայից, «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդից, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էրիկ Կանտոնայից եւ «Չելսիի» հարձակվող Ջանֆրանկո Ձոլայից։

Պրեմիեր Լիգան հիմնադրվել է 1992 թ.: Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թ., որի ընթացքում երեք անգամ դարձել է Անգլիայի առաջնության չեմպիոն, նվաճել Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը, երկու անգամ Լիգայի գավաթը, ինչպես նաեւ հաղթել Չեմպիոնների լիգան եւ աշխարհի ակումբային առաջնությունը։ 2008 թ.-ին դարձել է «Ոսկե գնդակի» եւ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» դարձել է աշխարհում առաջին ակումբը, որը պայմանագիր է կնքել Հռոմի Պապ Ֆրանցիսկի գլխավորած ընկերության հետ’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավորները իրավապահներին կոչ են անում չսրել իրավիճակը Գյումրիում’