‘Ռոնալդու. «Ցանկանում եմ՝ որդիս ինձ նման թոփ-ֆուտբոլիստ դառնա»’

1367

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցում է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ֆուտբոլային իտելեկտի շնորհիվ, ասել է կատալոնական ակումբի եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին, որն այժմ հանդես է գալիս Քաթարում:

«Ռոնալդուն էլ, Մեսսին էլ ռմբարկուներ են, բայց Մեսսին շատ ավելի թիմային խաղացող է, քան Ռոնալդուն: Կարծում եմ, որ հենց Լեոն է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ֆուտբոլում կա երկու կարեւորագույն բաղադրիչ՝ ֆիզիկական որակներ եւ ինտելեկտ: Անկասկած, Ռոնալդուն ֆիզիկապես շատ լավ է պատրաստված, բայց Մեսսին ֆիզիկապես պատրաստված լինելու հետ ունի նաեւ ֆուտբոլային ինտելեկտ: Կարճ ասած, նա ավելի լավն է»,- Չավիի խոսքը մեջբերում է Goal.com -ը:

Նախորդ հոդվածը‘Հյումելս. «Հիանալի կլինի, եթե Գյոտցեն վերադառնա «Բորուսիա»»’
Հաջորդ հոդվածը‘Չավի. «Մեսսին ֆուտբոլային ինտելեկտի շնորհիվ է գերազանցում Ռոնալդուին»’