‘Ռոջերս.«Մարզչական ունակությունների տեսակետից Վան Գալը բարձրակարգ մասնագետ է»’

840

«Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի կարծիքով՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կարող է թիմը չեմպիոնության հասցնել:

«Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ուժերը համաչափ են բաշխված: Վան Գալը բարձրակարգ մասնագետ է, նա աշխատել է բարձրակարգ ակումբներում և հաղթել ամենակարևոր խաղերում:

Վան Գալը կարող է չեմպիոնության հասցնել «Յունայթեդ»-ը: Եթե թիմը միասնական լինի, կսկսի հաղթել: Սակայն մեծ ակումբներում նշանակություն ունի ոչ միայն արդյունքը, այլ նաև խաղաոճը:

Մարզչական ունակությունների տեսակետից Վան Գալը բարձրակարգ մասնագետ է»,- Sky Sports-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային թենիսում սկանդալ է հասունանում’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. «Ֆրանսիայի հավաքականը չի կարող առանց Բենզեմայի»’