‘Ռուբեն Հակոբյան. Ինձ մի երկու օր մի զանգահարեք ‘

972

ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների մասին «Ժառանգություն» կուսակցության տեսակետն իմանալու նպատակով iLur.am-ը հոկտեմբերի 13-ին զանգահարել էր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին: Վերջինս խոստացել էր ծանոթանալ տվյալ օրենսդրական փաթեթին և հարցազրույց տալ երկուշաբթի օրը:

Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 15-ի առավոտյան, iLur.am-ի թղթակիցը կրկին զանգահարեց Ռ. Հակոբյանին, սակայն նա տեղեկացրեց, որ խորհրդակցության է և չի կարող պատասխանել հարցերին: Երբ մի քանի ժամ անց հաջողվեց կապ հաստատել, Ռուբեն Հակոբյանն ասաց.

«Ես շատ զբաղված եմ, ինձ մի երկու օր մի զանգահարեք»:

Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրեսը» օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ընտրական եւ քրեական օրենսգրքերում, ինչպես նաեւ՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում:

Նախորդ հոդվածը‘Որպես վկա` հարցաքննվել է քաղաքաշինության նախկին նախարարը’
Հաջորդ հոդվածը‘Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կանցկացվի 2014թվականին’