‘Ռուդի Գարսիան չի ցանկացել գլխավորել Մադրիդի «Ռեալը»’

1143

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան անցած ամռանը մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը, հաղորդում է La Repubblica -ն։

Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է Գարսիայի հետ, նախքան Ռաֆայել Բենիտեսին առաջարկ անելը, սակայն ֆրանսիացի մասնագետը չի ցանկացել աշխատել մադրիդյան թիմում։

51-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրվել են նաեւ անգլիական Պրեմյեր լիգայի թիմեր, սակայն Գարսիան նախընտրել է մնալ «Ռոմայում»։

Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ դարձել է Իտալիայի փոխչեմպիոն։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ռոման» 16 տուրից հետո 29 միավորով 5-րդ տեղում է՝ 7 միավոր զիջելով առաջատար «Ինտերին»։ Չեմպիոնների լիգայում «Ռոման» դուրս է եկել 1/8 եզրափակիչ եւ կմրցի «Ռեալի» հետ։

Նախորդ հոդվածը‘Marca. «Ռեալում» սկսում են չվստահել Բենիտեսին. նրան կարող է փոխարինել Զիդանը’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Աբրամովիչի վերաբերմունքն իր մարզչի նկատմամբ անփոփոխ է’