‘Ռունի. «Հավանաբար ես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն երգիչն եմ»’

737

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին՝ Մայքլ Քերիկի և Անդեր Էրերայի հետ միասին Google + Hangout նախագծի շրջանակներում պատասխանել է հարցերի ու նշել, որ ինքը թիմի լավագույն երգիչն է:

«Հավանաբար այդ ես եմ: Սուրբ Ծննդյանը որոշ խաղացողներ երգեր էին երգում: Ինչ-որ մեկի մոտ դա վատ չէր ստացվում: Մայքլը շատ լավ էր երգում»,- ասել է Ռունին:

«Ոչ, դու լավագույնն էիր,- ընհատել է հարձակվողին Էրերան,-նա համեստ է, բայց լավագույնն է»:

Հարցին, թե ամենիչց շատ ինչ է սիրում երգել, Ռունին պատասխանել է.

«Օպերային երգեր: Կատակում եմ, ինձ դուր է գալիս ինդի-ռոք ժանրից ինչ-որ բան երգելը»,- ասել է Ռունին:  

Նախորդ հոդվածը‘ՏԿԱԻՆ. ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու’