‘Ռուսական բանկերը Ուկրաինային տրամադրել են 750 միլիոն դոլարի վարկ’

971

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ռուս-ուկրաինական հարաբերություններին, պատմել է վերջերս Ուկրաինային հատկացված ռուսական վարկերի և զեղչված գնով գազի մատակարարման մասին, հայտնում է podrobnosti.ua-ն:

«Չնայած նրան, որ քննարկումը տեղի է ունենում բուռն էմոցիոնալ հարթության վրա՝ կապված պայմանագրի՝ Ուկրաինայի կողմից հավանական ստորագրման հետ, մեր բանկերը տասն օր առաջ, իհարկե ոչ առանց իմ գիտության, հերթական անգամ Ուկրաինային տրամադրել են 750 միլիոն դոլարի վարկ, իսկ Գազպրոմը, կրկին՝ ոչ առանց ռուսական իշխանությունների գիտության, Ուկրաինային հնարավորություն տվեց գազապահեստարանները լիցքավորել զեղչված գնով՝  260 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց»,- հայտարարել է Պուտինը մամուլի ասուլիսում:

 Պուտինը նշել է, որ գազի գինը վերջերս Ուկրաինայի համար, հազար խմ-ի դիմաց՝ 400 դոլար էր, իսկ այժմ Ռուսաստանը Ուկրաինային թույլ է տվել զեղչված գնով լիցքավորել գազապահեստարանները, իսկ գինը կազմում է 380-390 դոլար՝ հազար խմ-ի դիմաց:

ՌԴ նախագահը նաև հայտարարել է. «Մենք զեղչել ենք գինը, այսինքն՝ մենք համագործակցում և օգնում ենք մեր ուկրաինացի գործընկերներին և բարեկամներին»: 

Նախորդ հոդվածը‘Լիբերիայում ռուսաստանցի ոստիկանը երեխային փրկել է զոհաբերության ծեսից’
Հաջորդ հոդվածը‘Ձնեմարդկանց ակցիա Բելգիայում ‘