‘Ռուսական օդանավի կործանման հարցով ՆԱՏՕ-ն նիստ կհրավիրի ‘

2164

ՆԱՏՕ-ն այսօր Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստ կգումարի` դեսպանների մակարդակով` ռուսական ռազմական օդանավի կործանման հետ կապված: Հյուսիսատլանտյան խորհուրդը դաշինքի բարձրագույն քաղաքական մարմինն է: Նիստը կայանալու է Թուրքիայի պահանջով:

Հիշեցնենք, որ այսօր Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին թուրքական F-16 կործանիչը ռուսական ռազմաօդանավ էր կործանել` պատճառաբանելով, որ օդանավը հատել էր Թուրքիայի օդային տարածքը: 

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Գրեյս Դարլինգը. նա փառքից փախավ եւ ընկավ մահվան գիրկը’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան’