‘Ռուսաստանը դուրս է գալիս Սովորական սպառազինությունների մասին պայմանագրից’

1137

Մարտի 11-ից Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շփման խմբի նիստերին: Ռուսաստանյան պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությունը «անիմաստ է դառնում քաղաքական և գործնական տեսակետից»:

Ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկողության հարցերով Վիեննայում ընթացող բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Անտոն Մազուրն ասել է, որ այդ նիստերում «արևմտյան գործընկերները» Ռուսաստանին են դիմում «արարողական և իրականության հետ կապ չունեցող կոչերով՝ վերադառնալ մեզ համար անբարենպաստ հին ԵՍԶՈՒՊ-ին»:

1990 թ. կնքված պայմանագիրը հավասարակշռություն էր մտցնում պայմանագրի անդամ-պետությունների զինված ուժերում: Պայմանգրին մասնակցում էին, մի կողմից՝ ՆԱՏՕ-ի 16 պետություններ, մյուս կողմից՝ Վարշավյան պայմանագրի 6 անդամ-երկրներ: Պայմանագիրը սահմանափակում էր դաշինքների շփման գծում սովորական սպառազենք տեղակայելու հնարավորությունները՝ դրանով խոչընդոտելով  անսպասելի հարձակման կամ լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելու հնարավորությունը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նեմցովի սպանության կասկածյալներից մեկի ալիբին հաստատվել է’
Հաջորդ հոդվածը‘Փսակի. Ռուսաստանի ֆինանսական օգնության ծրագիր այլևս չկա’