ՌԴ–ն ՄԱԿ-ի ԱԽ է պահանջում Ուկրաինային զենքի մատակարարման հարցով

243

Ռուսաստանը պահանջել է հինգշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Ուկրաինային զենքի արևմտյան մատակարարումների խնդրով, հայտարարել է միջազգային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Եթե այդ նիստի անցկացումը հավանության արժանանա այժմ ԱԽ-ում նախագահող Ֆրանսիայի կողմից, ապա այն կդառնա ԱԽ-ի՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված արդեն երրորդ հանդիպումը երեք օրվա ընթացքում։

«Մենք ուզում ենք խոսել իրական, այլ ոչ թե մտացածին խնդիրների մասին, ուստի առաջարկում ենք քննարկել միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող իսկական վտանգը, որն առաջանում է Ուկրաինային ռազմական նշանակության սպառազինություն և ապրանքներ մատակարարելու հետևանքով»,- ասել է Նեբենզյան ԱԽ նիստում։

Նա հավելել է, որ  Ռուսաստանը կցանկանար  որպես զեկուցողներ տեսնել «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ զինաթափման հարցերով տեղակալ Իձումի Նակամիցուին և քաղհասարակության ներկայացուցիչների»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Չելսիի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուները
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը կրակ է բացել հարավարևելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ